Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Մոլդովական դասեր

Մոլդովական դասեր
23.10.2024 | 07:12

Միայն քաղաքական իրականությունից կտրված մեկը կարող է Մոլդովայում տեղի ունեցածը համարել արևմտամետ նախագահ Մայա Սանդուի և նրա եվրաինտեգրման կուրսի հաղթանակ:

Հակառակը՝ նախագահական ընտրությունները և եվրահանրաքվեն Մոլդովայի արևմտամետ նախագահի և նրա թիմի պյուռոսյան հաղթանակն է, որը, ըստ ամենայնի, կավարտվի պարտությամբ՝ ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Մոլդովայի հանրաքվեն ու ընտրությունները հուսադրող են. հասարակությունը, ըստ էության, ավելի պրագմատիկ է ու հրաժարվում է աջակցել այն ուժերին, որոնց վեստերնիզացիան պարզունակ հակառուսականությունն է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 19905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ